Տոկիոն ու Պեկինը չեն պատրաստվում է Հյուսիսային Կորեան ճանաչել որպես միջուկային տերություն: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կանոն՝ Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի եւ ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կենցյանի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է Kyodo գործակալությունը:
«Ճապոնիան եւ Չինաստանը հաստատել են իրենց դիրքորոշումը, որ մտադիր չեն ճանաչել Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն»,-ասել է Ճաշոնիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Ճապոնիայի եւ Չինաստանի ԱԳ նախարարները բանակցությունների ժամանակ հանդես էին եկել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձերին խստորեն հետեւելու օգտին:




























