Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը թեեւ հավատում է Ձմեռ Պապի գոյությանը, սակայն նախընտրում է հույսը դնել իր վրա եւ  այս տարի ոչ մի նվեր էլ չի ուզում նրանից: Աղամյանը սովոր է ինքը  նվերներ տալ իր բարեկամներին ու հարազատներին: Չնայած դրան, նա դեռեւս չի  հասցրել նվերներ գնել:

Նկարիչների միության նախագահի համար, վագրի տարին` 2010 թվականը հաջողված էր եւ ձեռքբերումներով լի:

«Ձեռքբերումները ցուցահանդեսների մեծ շարքն էր, շուրջ 60-ը, իսկ բացթողումներից կարեւորն այն է, որ կուզենայինք ավելի շատ ցուցահանդեսներ լիներ, բայց ո՜չ դահլիճի հնարավորությունները եւ ո՜չ էլ ժամանակը չբավարարեց»,-ասաց նկարիչը:

Իսկ ամանորյա ուտեստներից Աղամյանը նախընտրում է տեղական մթերքներից պատրաստված կերակուրներ:

Նկարիչների միության նախագահը, սակայն, մեզնից գաղտնի պահեց, թե ի՞նչ երազանք է պահելու Ամանորի գիշերը: