2010 թվականին Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Ներքաղաքական կյանքում, ըստ Սաֆարյանի, 2010 թվականը ոչնչով աչքի չընկավ: «Ամեն ինչ հարթ ու կայուն էր»,- վստահեցրեց նա, միաժամանակ դժվարանալով պատասխանել հարցին, թե որն էր 2010-ի ամենամեծ բացթողումը:
«Այդ հարցին պատասխանելու համար, անհրաժեշտ է լուրջ վերլուծություններ կատարել»,- նշեց պատգամավորը, հավելելով, որ հաժվի առնելով, որ 2011 թվականը նախընտրական տարի է, բոլոր քաղաքական ուժերը կզբաղվեցն հենց վերլուծություններով եւ ապագայի կանխատեսումներով:
Ինչ վերաբերում է Ամանորի սեղանին, Սաֆարյանը նախընտրում է փախլավան: Իսկ Ձմեռ Պապից խնդրում է խաղաղություն եւ բարգավաճում հայ ժողովրդին: Հարցին, թե իսկ իր համար ինչ է խնդրում Ձմեռ Պապից, ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ պատասխանել. «Չեմ ասի»,- խորիմաստ նետեց Սաֆարյանը:





























