Երգչուհի Սիլվա Հակոբյանը դեռ հավատում է Ձմեռ Պապիկի գոյությանը եւ համոզված է, որ նա իրականացնում է բոլորի ցանկությունները: Այդ պատճառով, երգչուհին, ճագարի տարում Ձմեռ Պապիկից Երեւանում բնակարան է նվեր ուզում:

«Այս տարի ես շատ մեծ բան եմ  ուզում, չգիտեմ կկարողանա՞ Ձմեռ Պապին բերել գրկած,  թե՝ ոչ, բայց բնակարան եմ ուզում, սեփական տուն»,-ծիծաղելով ասաց երգչուհին: Սիլվան նաեւ ցանկանում է, որ 2011 թվականի ընթացքում պատրաստվող իր բոլոր համերգները պսակվեն հաջղությամբ եւ «եւ այդ ամենի հովանավորի հենց Ձմեռ Պապիկը լինի»:

Յուրաքանչյուր Նոր Տարի երգչուհին մեծ հուզմունքով է դիմավորում:

«Ամեն տարի միշտ հուզմունքով եմ դիմավորում,  ժամը 24:0-ին աչքերս լցվում են, ինքս էլ չեմ հասկանում ինչու եւ ամեն տարի ժամը 24:00-ին ես երազանք եմ պահում ու դրանք մասամբ իրականանում են: Այս տարի էլ երազանք կպահեմ, բայց չեմ ասի, թե ինչ: Այն կապված կլինի եւ՛ անձնական եւ՛  մասնագիտական կյանքի հետ: Տեսնենք, միգուցե մյուս տարի իմ անձական կյանքում փոփոխություն լինի»,-նշեց հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչը:

Ի տարբերություն նախորդ երկու տարիների` 2010 թվականի դեկտեմբերի 31-ի գիշեր Սիլվա Հակոբյանը դիմավորելու է տանը` ընտանիքի հետ, որից հետո առաջինն այցելելու է քրոջը` Մանե Հակոբյանին, ով այս տարի է ամուսնացել:

Ամանորյա ուտելիքներից ամենից ավելի երգչուհին նախապատվություն է տալիս է թփով տոլմային եւ շատ է սիրում երբ տոնական սեղանը զարդարված է լինում վառ գույներով: