Հայաստանի շախմատային ֆեդերացիային անդամակցած Սերգեյ Մովսիսյանը հանդես է գալիս Իտալիայի Ռեջիո Էմիլիայի ավանդական մրցաշարում: Մեկնարկային երկու տուրերում Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել: Առաջին տուրում նա միավորը կիսել էր Ալեքսանդր Օնիշչուկի, իսկ երկրորդ տուրում` Վուգար Գաշիմովի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է երկու հաղթանակ տարած Նայջել Շորթը: Այսօր, դեկտեմբերի 30-ին կայանալիք երրորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Մայքլ Գոդենան:




























