Անցնող տարում ԱՊՀ կինոթատրոնների էկրաններ բարձրացել են 338 ֆիլմ: Դրանցից 69-ը եղել է ռուսական արտադրության: Ինչպես հայտնում է «Կինոբիզնեսն այսօր», 69 ֆիլմերից շահութաբեր են եղել միայն վեցը՝ «Նաշա Russia. Ճակատագրի ձվերը» (Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ), «Սեւ կայծակ», «Քանդահար», «Ինչի մասին են խոսում տղամարդիկ», «Սերը մեծ քաղաքում 2» եւ «Մութ աշխարհ»:
Այսկերպ, ռուսական ֆիլմերի բաժինը ԱՊՀ-ի ընդհանուր դրամարկղային մուտքերում կազմել է 14,5 տոկոս: 2009-ի համեմատ ռուսական ֆիլմերի մուտքերը նվազել են:
Անցած տարին ռեկորդային է եղել ԱՊՀ կինոթատրոնների համար:





























