Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը այսօր` դեկտեմբերի 30-ին Թել-Ավիվի շրջանային դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել երկու բռնաբարություն մեջ, ինչպես նաեւ պաշտոնական դիրքը շահագործելով ստիպել է սեքսով զբաղվել աշխատակիցներից մեկին:
Հիշեցնենք, որ սեռական սկանդալը բռնկվել էր դեռւս 2006 թվականին: Այդ ժամանակ Կացավը դիմել էր ոստիկանություն: Նա հայտարարել է, որ իր աշխատողներից մեկը փորձում է շանտաժի ենթարկել իրեն` մեղադրելով սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Սակայն ոստիկանությունը հետանքննության ընթացքում եկել է այն եզրակացության, որ ենթադրյալ շանտաժ ենթարկողի փաստարկներն հիմնավոր են:
Դրանից հետո նախկին նախագահը մի քանի անգամ փոխել է ցուցմունքները, գործարքներ կատարել հետաքննության հետ, այնուհետեւ չեղյալ համարել դրանք: Արդյունքում հետաքննությունը շարունակվել է եւ 2009 թվականի մարտ ամսին նախկին նախագահին մեղադրանք են ներկայացրել երկու կետով` առաջինը Իսրայելի տուրիզմի նախարարության աշխատակցի բռնաբարության եւ նախագահի նստավայրի երկու աշխատակիցների նկատմամբ ոտձգություններ կատարելու համար,ինչպես նաեւ արդարադատության վրա խոչընդոտելու եւ ճնշում գործադրելու համար:
Մոշե Կացավը 64 տարեկան է եւ ունի 5 երեխա:





























