ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեն խորհուրդ է տվել Իսպանիային արգելել մինչեւ 18 տարեկան անչափահասների՝ որպես ցլամարտիկ եւ անգամ ուղղակի հանդիսատես մասնակցությունը ցլամարտերին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով El Pais թերթը:
Պարբերականի փոխանցմամբ՝ համապատասխան կոչը հնչեցվել է մարմնի զեկույցում, որը նվիրված է Պիրենեյան թագավորությունում երեխաների հետ կապված իրավիճակին:
Ներկայումս Իսպանիայում ցլամարտի արվեստի դպրոցներ հաճախելու նվազագույն տարիքային շեմը 14-ն է: Ընդ որում, անչափահասների՝ ցլամարտերին ներկա գտնվելու արգելք գոյություն չունի, եւ յուրաքանչյուր ինքնավար մարզ կարող է ինքնուրույն կարգավորել իրավիճակն այս հարցում:
Ընդ որում, ՄԱԿ-ում նշել են, որ ցլամարտերին դեմ չեն, քանի որ Իսպանիայում այն «պատմական եւ մշակութային երեւույթ է»: «Սակայն երեխաների՝ որպես ցլամարտիկ օգտագործումը դաժան պրակտիկա է»,- կարծում են զեկույցի հեղինակները:
ՄԱԿ-ը Իսպանիային կոչ է արել արգելել երեխաներին այցելել եւ մասնակցել ցլամարտերին
Հասանելի է
русский



























