ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Իսրայելի եւ լիբանանյան «Հիզբոլլահի» միջեւ ուղիղ առճակատման հնարավորությամբ, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Իսրայելի եւ «Հիզբոլլահի» վերջին ազդանշանները ցույց են տվել այն  թույլ չտալու ցանկությունը, սակայն «երբեմն կայծը բավական է հակամարտության սանձազերծման համար»:

 «Ես խորապես մտահոգված եմ ամբողջ տարածաշրջանում անկանխատեսելի էսկալացիաներով», - ասել է նա:

«Իսրայելի եւ «Հիզբոլլահի» միջեւ ուղիղ առճակատումը վատագույն մղձավանջը կլիներ: Լիբանանում ավերվածությունների աստիճանն ուղղակի ահռելի կլիներ, դրա համար այս իրավիճակում լուրջ խնդիրներ կան»: