Իրանի վերջին շահի՝ Մոհամեդ Ռզա Փեհլեվիի կրտսեր որդին ինքնասպանություն է գործել Բոստոնի իր սեփական տանը: Ալի Ռզա Փեհլեվիի մահվան մասին հայտնել է նրա ավագ եղբայրը:
Նրա խոսքով, Ալի Ռզան «ինչպես միլիոնավոր երիտասարդ իրանցիներ, մտահոգված էր այն բոլոր չարիքներով, որոնք կատարվում են իր հայրենիքում»: Ալի Ռզան երկար տարիներ փորձել է հաղթահարել այդ ցավը, բայց, ի վերջո, զիջել է եւ ինքնասպան եղել, գրում է Lenta.ru-ն:
44-ամյա Ալի Ռզա Փեհլեվին սովորել է Հարվարդի համալսարանում եւ պետք է բակալավրի աստիճան ստանար:
Իրանի շահ Մոհամմադ Ռզա Փեհլեվին իր գահից ընկել է 1979 թվականին Իսլամական հեղափոխության արդյունքում: Նրա ընտանիքի անդամները արտաքսվել են երկրից: Ինքը՝ նախկին շահը մահացել է 1980 թվականին եւ թաղվել Եգիպտոսում: Շահի կրտսեր դուստրը՝ Լեյլա Փեհլեվին մահացել է 2001-ին՝ Լոնդոնում: Ենթադրվում է, որ պատճառը թմրամիջոցների գերդոզավորումն է եղել:





























