ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների շրջանակում ՄԱԿ Անվտանգության խորհրդից պահանջել է 33 նավերի համար նավավահանգիստների մուտքի միջազգային արգելք սահմանել, փոխանցում է DW-ն:

ՄԱԿ ԱԽ-ի քննարկմանը ներկայացված հայտարարությամբ Վաշինգթոնը կազմակերպությանը խնդրում է պատժամիջոցային ցանկում ընդգրկել Հյուսիսային Կորեայի 27 նավագնացային եւ առեւտրային կազմակերպությունների, հայտնում է AFP-ն:

Սակայն 33 նավերից, որոնք կարող են արգելքի տակ հայտնվել, միայն 19 նավ է հյուսիսկորեական դրոշով լողարկում: Նրանք կասկածվում են այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմամբ նավթի տեղափոխման մեջ: Մնացած նավեըը պատկանում են Աֆրիկայից եւ Հարավային Ամերիկայից տարբեր երկրների:

Փհենյանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մտադրության մասին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել էր դեռեւս փետրվարի 23-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր «ամենախիստ պատժամիջոցների մասին, որոնք երբեւէ մտցվել են որեւէ երկրի դեմ»:

Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ավտոմատ, եթե մինչեւ մարտի 2-ը ՄԱԿ ԱԽ անդամ ոչ մի երկիր դեմ չարտահայտվի: Այսօրվա դրությամբ պատժամիջոցներ են սահմանված հյուսիսկորեական 8 նավերի նկատմամբ:

Թրամփը հայտնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների մասին