Հոկտեմբերից Հայիթիում մոլեգնող համաճարակը ավելի քան 3,6 հազար մարդու կյանք է խլել, հայտնում է Հայիթիի առողջապահության նախարարությունը: Նախարարության նախկին հաշվետվոթյան մեջ նշվում էր 3481 զոհի մասին: Ներկայումս այդ թիվը հասել է 3651-ի:

Համաճարակը Հայիթի հյուսիս-արեւելքում բռնկվել էր հոկտեմբերի կեսերին: Տեղի Առողջապահության նախարարության խնդրանքով Հայիթի ժամանած ֆրանսիացի համաճարակաբան Ռենո Պյարուն հայտարարել է, որ համաճարակի օջախը գտնվել է ՄԱԿ-ի Նեպալի խաղաղարարների ճամբարում: