ՄԱԿ մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Զեյդ Ռադ ալ Հուսեյնը Ֆիլիպինների նախագահ Դուտերտեին առաջարկել է հոգեբանական հետազոտություն անցնել  այն բանից հետո, երբ նա բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով ՄԱԿ  հատուկ զեկուցող Վիկտորիա Տաուլի Կորպուսին մեղադրել է ահաբեկչության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

ՄԱԿ հատուկ զեկուցողը փետրվարին հայտնվել էր ահաբեկչության մեջ մեղադրվող 600 հոգուց բաղկացած ցուցակում։ Այս ցուցակի անդամները կասկածվում են Նոր ժողովրդական բանակին եւ Ֆիլիպինների կոմունիստական կուսակցությանը անդամակցելու մեջ:

2017 թվականի մայիսին ընտրված Դուտերտեն հանդես է գալիս թմրամոլների եւ թմրանյութեր տարածող մարդկանց դեմ լայնամասշտաբ պայքարի օգտին։ Ոստիկանության վերջին տվյալներով,  Դուտերտեի իշխանության գալուց ի վեր թմրանյութերի վաճառքի հետ կապ ունեցող  3 հազար մարդ է սպանվել։ ՄԱԿ փորձագետները բազմիցս քննադատել են թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի ֆիլիպինյան նախագահի մեթոդը։

 Իր հերթին, Դուտերտեն հայտարարել է, որ ի պատասխան այդ քննադատության երկիրը կարող է դուրս գալ ՄԱԿ–ից։