ՄԱԿ-ի կազմած աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում Հայաստանը  զբաղեցրել է 129-րդ տեղը: The World Happiness Report-ում ընդամենը 156 երկիր է ընդգրկվել: Վրաստանը 128-րդ տեղում է, Ադրբեջանը` 87-րդ:

Երկրի գնահատման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ այլն:

Ֆինլանդիան դարձել է ամենաերջանիկ երկիրը: Երկրորդ տեղում է Նորվեգիան: Բացի այդ, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան հայտնվել են առաջին տասնյակում: