Մոսկվան բրիտանացի դիվանագետներին կարտաքսի ի պատասխան Լոնդոնի համանման գործողությունների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հույս ուներ Լոնդոնի հետ «Սկրիպալի գործով» երկխոսություն  սկսել, սակայն բոլոր հարցումներին «ոչ մի բան չնշանակող ձեւական պատասխաններ» է ստացել: Նա նշել է, որ Մոսկվայի պատասխան գործողությունները մշակման փուլում են, որոնք կընդունվեն առաջիկայում:

Զախարովան Լոնդոնի գործողությկունները «տեղեկատվական-քաղաքական շոու» է անվանել, իսկ ՀԳՎ նախկին սպայի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները՝ «բացարաձակ խելացնոր»: