Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեծ ակնկալիքներով ու լավատեսական տրամադրությամբ է դիմավորել 2011 թվականը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սահակյանը հավաստիացրել է, որ պարզապես վստահ է, թե 2011-ը հաջող է լինելու:
Պատգամավորին լավատեսություն էր հաղորդել այն, որ կատարվել էր նրա պահած երազանքը. ամանորյա գիշերը ձյուն էր եկել:
Սահակյանը խոստովանեց, որ տոներին լավ կերել ու խմել է, սակայն խումհար եւ այլ անցանկալի բաներ չեն եղել, քանի որ գիտե դրանցից խուսափելու գաղտնիքը: «Որպեսզի խումհար չլինի, պետք է խմել լավ մարդկանց հետ, ընկերների եւ մտերիմների շրջապատում»,- իր բաղադրատոմսը հայտնեց Սահակյանը:





























