ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլայի նյարդակաթվածային նյութով թունավորմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին հայտարարությունները չեն կարող Մոսկվայի մոտ խորը զարմանք չառաջացել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Ամբողջ ալիքը եկավ Բրիտանիայից: Դա չի կարող Մոսկվայի մոտ խորը զարմանք չառաջացել, ինչի մասին մենք արդեն ասել ենք», — ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե սպասելի էր արդյոք Սկրիպալի թունավորմանը  արեւմտյան երկրների արձագանքը, մասնավորապես ԱՄՆ-ի:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում  Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Սկրիպալին թունավորելու որոշումն, ավելի շուտ, Պուտինն է ընդունել. Բրիտանիայի ԱԳՆ

Լավրովը մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ՌԴ-ի հետ համագործակցելու Բրիտանիայի մերժումը

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ