ԱՄՆ-ն երկրից կարտաքսի 48 ռուս դիվանագետների և ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության 12 աշխատակիցների: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերտի հայտարարության մեջ։
«Մարտի 4-ին Ռուսաստանը նյարդապարալիզացնող միջոց է կիրառել բրիտանական քաղաքացուն և նրա դստերը սպանելու համար։ Մեր դաշնակցի դեմ այս հարձակումը հարվածի տակ է դրել անթիվ անմեղ մարդկային կյանքեր, լուրջ տուժել է երեք մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ»,–նշված է հայտարարության մեջ։
Մենք պահանջում ենք Ռուսաստանի կառավարությունից փակել Սիեթլի գլխավոր հյուպատոսությունը մինչև 2018 թվականի ապրիլի 2-ը։
Մենք առանձին սկսել ենք նաև Միավորված ազգերի կազմակերպությունում ռուսական առաքելությանբ 12 հետախույզների արտաքման գործընթացը։
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ստանձնել իր գործողությունների պատասխանատվությունը եւ աշխարհին ցույց տալ, որ ունակ է կատարել իր միջազգային պարտավորություններն ու պարտականությունները որպես միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման աջակցությամբ հանդես եկող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ»,–ասել է նա:




























