ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է մահափորձի հետեւանքով հիվանդանոցում հայտնված Գաբրիել Գիֆոդսին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ռոբերդ Գիբսը:
«Նախագահն ու Միշել Օբաման հիվանդանոցում են անցկացրել 45 րոպե: Ընդհանուր առմամբ, նրանք այցելել են 5 հիվանդների, որոնք տուժել են շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետեւանքով, այդ թվում կոնգրեսական Գիֆորդսին եւ նրա օգնականներ Ռոն Բարբերային եւ Փեմ Սայմոնին»,- հայտնել է Գիբսը:
Նրա խոսքով, Գիֆորդսի պալատում անցկացրել է 9 րոպե, այդ ընթացքում հասցրել է շփվել տուժած կոնգրեսականի ամուսնու՝ տիեզերագնաց Մարկ Քելլիի հետ:
Հիշեցնենք, որ Գիֆորդսը վիրավորվել էր գլխից Թուսոն քաղաքում (Արիզոնայի նահանգ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Չարագործը սպանել էր 6 մարդու եւ վիրավորել ավելի քան 10 մարդում: Հետաքննության տվյալներով, հանցագործը նպատակ է ունեցել սպանել հենց կոնգրեսականին: Նրա հարձակման արդյունքում սպանվել էր նաեւ մի 9-ամյա աղջնակ եւ դաշնային դատավոր:





























