Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունն «ամբողջությամբ եւ լիովին» սնանկացել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Չնայած զատկի ձվերի վաճառքից միջոցներ ստանալու մեծ ջանքերին, ցավով հայտնում ենք, որ «Տեսլան» ամբողջությամբ եւ լիովին սնանկացել է: Այնքան, որ անգամ չեք հավատա»,- Twitter-ի իր էջում գրել է միլիարդատերը:

Ավելի ուշ Մասկը հրապարակել է իր լուսանկարը ստվարաթղթի մի կտորի հետ, որի վրա գրված է «սնանկ»: «Իլոն Մասկն անգիտակից վիճակում հայտնաբերվել է Tesla Model 3-ի մոտ՝ «Տեսլակիլայի» շշեշով շրջապատված՝ այտերին չորացած արցունքներով»- նշված է մակագրության մեջ:

Գրառումը հրապարակվել է ապրիլի 1-ին: