ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցերով վարչության ղեկավար, գեներալ-մայոր Կառլոս Բլանկոն հունվարի 31-ին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, հաղորդում է Trend-ը:
1996թ. ապրիլին ստորագրվել է պաշտոնական փաստաթուղթ Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այժմ համագործակցությունն ընթանում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում:





























