Հայաստանում ընթացող բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ: Այս մասին հայտարարել է ինքը՝ Փաշինյանը, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Փաշինյանը ընդգծել է, որ ինքն է նախաձեռնել հանդիպումը:
Ռուսաստանը խոստացել է չմիջամտել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, իսկ ինքը՝ ընդդիմադիրը, Ռուսաստանի դեսպանին վստահեցրել է, որ «իր շարժման որեւէ հակառուսական տրամադրություն չկա», ասել է Փաշինյանը: Հիմնական թեման, ըստ նրա, եղել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, եւ ամենակարեւորը, իհարկե, մեր իրավիճակն է եւ դրա հետագա զարգացումը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Ռուսաստանը կարող է հասկանալ իրավիճակը եւ ինչպես կարող է նպաստել դրա հանգուցալուծմանը», - նշել է քաղաքական գործիչը:
Հարցին՝ արդյոք նա չունի մտավախություններ, որ, հաշվի առնելով Ուկրաինայի փորձը, ձգձգվող քաղաքական ճգնաժամի դեպքում Ռուսաստանը կարող է միջամտել, Փաշինյանը բացասական պատասխան է տվել: «Ես չեմ ուզում հաշվի առնել ուկրաինական փորձը, քանի սա բոլորովին այլ պատմություն է: Ես ուզում եմ հստակ արձանագրել, եւ այդ մասին խոսք է գնացել դեսպանի հետ հանդիպման ժամանակ, որ այս շարժումն ընդհանրապես աշխարհաքաղաքական համատեքստ չունի»,- հայտարարել է նա:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները «ուղղված չեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Իրանի կամ Վրաստանի դեմ»: «Սա կոռուպցիայի դեմ շարժում է, սա շարժում է անարդյունավետ կառավարման դեմ, սա զուտ ներքին հայկական շարժում է: Եվ ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն ասում են, որ մտադիր չեն միջամտել Հայաստանի ներքին գործերին», - ասել է Փաշինյանը: «Հատկապես, որ այստեղ որեւէ աշխարհաքաղաքական համատեքստ եւ հակառուսական տրամադրությունների ոչ մի կաթիլ ընդհանրապես չկա», - եզրափակել է նա:
Ավելի վաղ այն մասին, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերում է՝ որպես երկրի ներքին գործի, ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Փաշինյանը պատմել է, որ ՌԴ դեսպանի հետ զրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն՝ ոչ մանրամասն: Դեսպան Վոլինկինը առաջին օտարերկրյա դիվանագետը չէ, որի հետ Փաշինյանը հանդիպում է անցկացրել: «Առավոտյան ես հանդիպել եմ Հայաստանում Եվրոպական միության դեսպանների հետ, հինգշաբթի գիշերը հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ»,- հավելել է Փաշինյանը:

Ադրբեջանին հաջողվեց սողոսկել TRIPP նախագիծ | ԼՈՒՐԵՐ |

Երևանը կոշտացնում է ԵԱՏՄ–ի նկատմամբ հռետորաբանությունը, հաշվարկում ծայրահեղ սցենարները |ԼՈՒՐԵՐ|20:00

Գագիկ Խաչատրյանը, Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը միաժամանակ դատարանում են I ԼՈՒՐԵՐ I 18:00

Գազի թանկացումից մինչև անջատում․ ՀՀ–ում հաշվարկում են հնարավոր սցենարների հետևանքները IԼՈՒՐԵՐI16:00

Քաղաքացիները կո՞ղմ են արտահերթ ընտրությունների անցկացմանը I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

«Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

«Ակցիաները լինելու են տարատեսակ. կարևոր են քաղաքացիների հետ հանդիպումները». Շուշանյան

Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին

Ալիևն Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցին խոսել է «պատիժ կրած» «ռազմական հանցագործների» մասին

Որ երկրների քաղաքացիներն են առավել հաճախ արտաքսվել Վրաստանից 2026 թվականին

















