Հունիսի 5-ին, ժամը 21.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի. վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:




























