Եթե Եվրոպայի Խորհուրդը կարողանա ինչ-որ ներդրում իրականացնել Ղարաբաղի հարցի Մինսկյան գործընթացում, նա կանի դա մեծ ուրախությամբ: Այդ մասին APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը:
Նա հերթական անգամ հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորության ներքո եւ ԵԽ-ին չի վերաբերում: «Սակայն եթե Եվրոպայի Խորհուրդը կարողանա ինչ-որ ներդրում իրականացնել Ղարաբաղի հարցի Մինսկյան գործընթացում, նա կանի դա մեծ ուրախությամբ»,- ասել է նա:
Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող խաղաղ գործընթացը վարվում է 1994-ից Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահությամբ:





























