Բոմբեյի ֆոնդային բորսայի ղեկավարությունը որոշել է նոր BSE TASIS Sharia 50 ինդեքս է թողարկել, որտեղ ներառվել են 500 ընկերություններ, որոնց գործունեությունը չի հակասում շարիաթի օրենքներին:
Այսպիսով, ֆինանսիստները որոշել են ֆոնդային բորսան գրավիչ դարձնել մահմեդական ներդրղների համար: Շարիաթի կանոններով, մեղք է համարվում ցանկացած առեւտրային գործունեություն, որը եկամուտ է բերում փոխատվական տոկոսից, ինչպես նաեւ ալկոհոլի, խոզի մսի կամ հրազենի վաճառքից:





























