Չինական աղբյուրները Tesla-ի լոգոյով սմարթֆոնի լուսանկար են հրապարակել: Նրանք պնդում են, որ այն մշակում է Իլոն Մասկի ընկերությունը: Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով GizChina-ն:

Աղբյուրների փոխանցմամբ՝ սարքն արտադրվում է Quadra անվանումով: Դատելով լուսանկարից՝ այն առանց շրջանակի էկրան ունի, երկու տեսախցիկ, բարձրախոսներ: Շուկա արտադրանքի ելքի ժամկետների մասին ոչինչ չի հաղորդվում:

Փորձագետները բավական սառն են գնահատել սմարթֆոնների շուկա Tesla-ի մուտքի հեռանկարները: Ընկերությունը մինչեւ հիմա վնասով է աշխատում եւ ներկայում դժվարություններ ունի՝ կապված Model 3 ավտոմեքենայի արտադրության հետ: