Ford ընկերությունը ներկայացրել է Wrong Way Alert անվանումովվ ակտիվ անվտանգության նոր համակարգը: Գործառույթը վարորդներին պետք է նախազգուշացնի երթեւեկության հանդիպակաց գոտի դուրս գալու մասին, հաղորդում է Autonews-ը:

Wrong Way Alert համակարգը գործում է ճանապարհային նշանների, նավիգատորի եւ դիմահայաց ապակու վրա տեղադրված տեսանկարահանող սարքերի տվյալների ճանաչման գործառույթի հիման վրա:

Առաջին մոդելը, որում հասանելի կլինի Wrong Way Alert համակարգը, չորրորդ սերնդի Focus-ը կլինի: Նորույթի եվրոպական վաճառքը կմեկնարկի 2018 թվականի ամռան վերջին: