Վրաստանը կուսումնասիրի ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում, բազմագործառութային պարբերական տեսության քննարկման շրջանակներում ներկայացված առաջարկները, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Գործող ընթացակարգի շրջանակներում ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, ինչպես նաեւ ԱՊՀ երկրները Վրաստանի հասցեին քննադատական նկատողություններ են հնչեցրել։

Նրանց քննադատությունն, ամենից առաջ, վերաբերել է չզարգացած դատական համակարգին, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտմանը, ազգային խմբերի հանդեպ խտրականությանը, լրատվամիջոցների հանդեպ ճնշումներին։

Ինչպես հետեւում է Վրաստանի մասին այսօր՝ փետրվարի 2-ին ընդունված փաստաթղթից, այդ երկրին 163 առաջարկ է արվել։ Վրացական պատվիրակությունը մերժել է դրանցից 5-ը, 96-ն ընդունել է միանգամից, իսկ 62-ի համար մտածելու եւ պատասխանելու ժամանակ է խնդրել։