WE Solutions եւ Shanghai Alliance Investment ընկերությունները մտադիր են 3D տպագրական տեխնոլոգիայի կիրառմամբ ավտոպահեստամասերի արտադրություն սկսել: Ընկերությունները պատրաստվում են էլեկտրական ավտոմեքենաների համատեղ արտադրամաս կառուցել Շանհայում, փոխանցում է Car.ru պորտալը:

WE Solutions-ի ղեկավարը նշել է, որ մոտ ապագայում ներքին այրման շարժիչներով ավտամեքենաները լիովին կվերանան չինական ճանապարհներից, ուստի էլեկտրական ավտոմեքենաների շուկան կդառնա ոչ միայն ամենաարագ զարգացողը, այլ նաեւ ամենախոշորը:

3D թափքով էլեկտրական ավտոմեքենաների քրաշ փորձարկումները կիրականացվեն 2018-2019 թվականներին, ինչից հետո կսկսվի այս տիպի թափքային դետալների մասայական արտադրությունը: