Անգլիական քաղաքների փողոցներում բողոքի գործողություններ են իրականացնում մահմեդականները, իսկ երկրի վարչապետի հակառակորդները նրան մեղադրում են ազգայնականներին աջակցելու մեջ:
«Ժողովրդական խռովության» պատճառը Քեմերոնի հայտարարությունն է, թե Բրիտանիայում բազմամշակութային հանրություն ստեղծելու փորձը տապալվել է:
Բրիտանական վարչապետի ելույթն արդեն համարում են նրա գլխավոր ելույթը, քանի որ նման բարձր մակարդակով կառավարող կուսակցությունը հայտարարել է, թե երկիրը պետք է հրաժարվի բազմամշակութային հանրություն ստեղծելու գաղափարից:
Միացյալ Թագավորությունը միշտ հպարտացել է հանգամանքով, որ կարողացել է հարմարավետ պայմաններ ստեղծել այլադավանների համար, սակայն 2005-ից ամեն ինչ փոխվել է, երբ ահաբեկիչները պայթյուններ իրականացրին Լոնդոնի մետրոյում եւ ավտոբուսում, սպանվեցին հարյուրից ավելի բրիտանացիներ:




























