Renault ընկերությունը ներկայացրել է «վերջին մղոնի» մատակարարման խնդրի հայեցակարգային լուծումը: Դա EZ-PRO պլատֆորմն է, որը բաղկացած է առաջատար ինքնավար եւ անօդաչու հետեւող ռոբոտային կապսուլաներից: Ապագայում  ընկերությունը այսպես է պատկերացնում լոգիստիկ օպերատորների եւ առաքման ծառայությունների պարկը, հաղորդում է Motor-ը:

Գլխավոր կապսուլան  ուղեւորատար խցիկ կունենա, ուր հնարավոր կլինի հասնել  անօդաչուի առջեւի դռնով:

Renault-ում կարծում են, որ մոտ ապագայում լոգիստիկ գործընթացների լիարժեք ավտոմատացում տեղի չի ունենա, ուստի շարունակում են մարդուն տրանսպորտային գործունեության կենտրոնում դնել: