Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Մասիս Այվազյանի գործով վճիռը, որը դատապարտվել էր 2008 թվականի Մարտի 1–ի դեպքերի ժամանակ ոստիկանի վրա հարձակման համար։

Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  5-րդ հոդվածի՝ 1-ին եւ 3-ին մասերի խախտում։ Տեղի է ունեցել հայցվորի անօրինական կալանք մայիսի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ ՄԻԵԴ–ը նաեւ անընդունելի է համարել նրան կալանքի տակ պահելու համապատասխան եւ բավարար հիմնավորում տրամադրելուց դատարանի կողմից հրաժարվելը։

ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Հայաստանին 4500 եվրո վճարել որպես փոխհատուցում։