Համացանցում է հայտնվել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոն քաղաքում երեկույթի ժամանակ հատակի փլուզման տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է մի քանի տասնյակ պարողների խումբը հանկարծակի մեկ հարկ ներքեւում հայտնվում։
Տեղի ունեցածի հետեւանքով 30 մարդ է հիվանդանոց տեղափոխվել, հայտնել է Fox Carolina հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։











