ՀՀԿ պատգմավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՀՀԿ–ն պիտի մասնակցի արտահերթ ընտրություններին։ 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ—ն ներկայացված կլինի խորհրդարանում արտահերթ ընտրություններից հետո էլ. «Իհարկե, ՀՀԿ–ն խորհրդարանում կլինի արտահերթ ընտրություններից հետո»։

Հարցին, թե ի՞նչ շանսերով, նա կատակեց. «Ինչ շանսերով, ինչպես մենք կանք»։

Պատգամավորը նշեց, որ եթե շանս էլ չունենա, միեւնույնն է ՀՀԿ–ն երկրի ամենակարեւոր քաղաքական ուժն է մնալու, ապա հավելեց. «Մի մտածեք, որ ամբողջովին խորհրդարանն է, իսկ խորհրդարանում ՀՀԿ–ն կլինի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մեծամասնություն կստանա՞ ՀՀԿ–ն, որին ի պատասխան նա ասաց. «Չէ, մեծամասնություն կարծում եմ չենք լինի, համենայն դեպս ինչ–որ քանակ կունենանք։ Իսկ եթե նունիսկ չունենանք, ՀՀԿ–ն կլինի երկրի ամենաամուր քաղաքական ուժը»։

Հարցին, թե ինչի ինչի՞ շնորհիվ է ՀՀԿ–ն ձայներ հավաքելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց.  «Օրինակ, եթե ես իմ անձը առաջադրեմ այնտեղ որտեղ ապրում եմ, ե՛ւ այնտեղից, ե՛ւ ամբողջ հանրապետությունից շատ ձայներ կստանամ»։

Հարցին՝ այսինքն՝ ՀՀԿ–ն կողմ է ռեյթինգային համակարգին, պատգամավորն արձագանքեց.

«Եթե նույնիսկ ռեյտինգային չլինեն, մարդիկ պետք է կարողանան ձայն վերցնել։ Նրանք, ովքեր ժողովրդի հետ մոտ են, կամ այն բնակավայրում, որտեղ ապրում են, ժողովրդի հետ որոշակի հարաբերություններ ունեն, ավելի շատ այդտեղից են ձայներ ստանալու»,–եզրափակեց նա։