Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ալբանացիների եւ մակեդոնացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սկոպսկո կալե» ամրոցում կառուցվող եկեղեցու պատճառով, տուժել է 8 մարդ, այդ թվում` 2 ոստիկան: Այդ ամրոցը Մակեդոնիայի գլխավոր տեսարժան վայրերից է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ՆԳՆ տվյալներով, բախումներին 100 մարդ է մասնակցել, որոնց մեջ եղել են նաեւ ֆուտբոլային ֆանատներ: Նրանք իրար վրա քարեր են նետել, նաեւ դանակներ են օգտագործել: Ոստիկաններին դժվարությամբ հաջողվել է իրարից բաժանել կռվողներին:

Այս միջադեպը արդեն երկրորդն է փետրվարի 12-ից հետո, երբ մոտ 100 ալբանացիներ մասնակցել են կառուցվող թանգարանի ավերմանը: Ալբանացիները կազմում են Մակեդոնիայի բանկչության 20-30 տոկոսը: