Թուրքիայում ասֆալտի «նստելու» հետեւանքով երկու կին է տուժել։
Դիարբեքիր քաղաքում տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես են երկու կին գետնի տակն անցնում՝ տեղեկացնում է minval.az-ը։ Տեսանյութը հրապարակվել է թուրքական DHA գործակալության Youtube-ալիքում։
Տեսանյութում երեւում է, որ երկու կանայք միմյանց հետ խոսելով քայլում են, եւ հանկարծ նրանց ոտքերի տակ ասֆալտն ընկնում է։ Կանանց օգնության են հասել ականատեսները։
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի հանգամանքներն ուսումնասիրում են համապատասխան մարմինները։











