Ես ի՞նչ եմ արել, որ համաներման արժանանամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառանլով առաջիկայում սպասվող համաներմանը, որը կտարածվի նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից շատերի վրա:
«Ես ժողովրդի ցասումն եմ բավարարել: Երբ էլ պետք լինի, մեռած էլ լինեմ, էլի բավարարելու եմ: Ինչի՞ նման է, որ կենդանի լեգենդը բերել ենք ամբաստանյալի կարգավիճակով բերել հողին ենք հանձնել: Միթե մեր հերոսները սրան են արժանի: Ես ո՞ցն ասեմ արդարություն, ոնց ասեմ՝ ոչ կեղծիքին»,-հայտարարեց նա:











