19 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը առնվազն քսան տարի հետ գցեց ՀՀ-ին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե երբեւէ ամբողջությամբ կբացահայտվի Հոկտեմբերի 27-ի գործը, նա ասաց, որ իր կարծիքով՝ ոճրագործներն ինքնուրույն են գործել։
«Որպես մարդ, որը եղել է դահլիճում եւ ահաբեկիչներին որպես կենդանի վահան ուղեկցել է մինչեւ մեկուսարան, ես իմ կարծիքն արտահայտել եմ: Իմ տպավորությունն այն է եղել, որ նրանք գործել են ինքնուրույն: Այնպես որ, հարցադրումն ինձ համար հասկանալի չէ»,- ասաց նա:
ԸստՀարությունյանի՝ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների մասին խոսակցությունները քաղաքական ենթատեքստ ունեն, ոչ ավելի:











