Թեմկայի 83-րդ ընտրատեղամասում «Լեյբորիստական կուսակցութան» առաջնորդի ու ընտրատեղամասի նախագահի միջեւ վեճ է տեղի ունեցել, հայտնում է «Առաջին ալիքը»։

Վրաստանի նախագահի թեկնածուի խոսքով՝ մարդկանց որոշակի խմբեր տեղամասի մոտ քարոզչություն են իրականացրել եւ փորձել են ազդել ընտրողների ընտրության վրա, որի պատճառով կուսակցության առաջնորդը բողոք է գրել, սակայն տեղամասի նախագահն այն չի գրանցել։

Շալվա Նաթելաշվիլին տեղամասի նախագահին ընտրությունները կեղծելու մեջ է մեղադրել։

83-րդ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը բացատրել է, որ ըստ օրենքի՝ ընտրատեղամասից դուրս արձանագրված խախտումների մասով պետք է դիմեն Գլդանիի շրջանային հանձնաժողովին:

Գլդանիի շրջանային հանձնաժողովի փոխանցմամվ՝ այս ժամանակ միայն 3 բողոք է ստացվել, որոնք առնչվել են ընթացակարգային խախտումների։