Նախագահ Դոնալդ Թրամփը նորից չի կարողացել  «տիրապետել» հովանոցին: Հերթական զվարճալի դեպքը տեղի է ունեցել, երբ ԱՄՆ նախագահը  հովանոցը ձեռքին բարձրացել է օդանավասանդուղքով:

Կադրերում երեւում է, ինչպես  է օդանավ մտնելուց առաջ նախագահը մի պահ հապաղում, իսկ հետո, կարծե թե չկարողանալով հովանոցով ներս մտնել, Թրամփը պարզապես այն  նետում է սանդուղքի վրա եւ հանգիստ մտնում ինքնաթիռ, գրում է «ՌԻԱ Նովոստին»: