Ես էն օրը եկել էի, եթե տեսնեի մի ձայն է պակասում, ներս էի մտնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քվեարկության իր չմասնակցելուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը եղել է մարզական հագուստով ու քանի որ նույնիսկ իմ մասնակցությանդեպքում Ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեռշտ քվեները չէին ապահովվեու, ինքը հորդորել է Ծառուկյանին չմտնել դահլիճ:

Հարցին, թե ինչո՞ւ եք սպորտային հագուստով եկել, Ծառուկյանը արձագանքեց. «Ո՞վ ասաց, որ այդպես եմ եկել»:

Նա նաեւ եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ իրենք ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին են եղել. «Ես ողջ թիմով պարոն Փաշինյանի կողքին եմ, ամեն ինչ անում ենք, որ հեղափոխությունը, ժողովրդի ուրախությունն ու ժպիտը հարատեւ լինի»:

Լրագրողների հիշեցմանը, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն «»Ծառուկյան» դաշինքի շատ պատգամավորներ կողմ են քվեարկել, նա արձագանքեց. «Ես կո՞ղմ եմ քվեարկել, ես ընտրությանը ազատ եմ թողել»: