«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվում է նշել՝ կլինի՞ արդյոք ԲՀԿ ցուցակում առաջիկա արտահերթ ընտրություններին։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց ՝ պաշտոնի խելագար չէ. «Իմ սկզբունքը սա է ՝ լավ է Աստծո կամքով մի որդ, ճիճու լինեի, քան մարդկանց կամքով թագավոր եւ իշխան։ Աստված ոնց առաջնորդեց, այնպես էլ կլինի։ Փառք Աստծո, Վարդան Ղուկասյան անունը ձեռք եմ բերել առանց քաղաքապետ, ոչ էլ պատգամավոր լինելով։ Այսինքն ես ապրած ունեմ, որ իմ ապրած կյանքը ինձ ցույց է տալիս, որ ես այս մարդն եմ»,–նշեց նա՝ հավելելով՝ «աթոռով չէ, որ մարդը պետք է անուն ձեռք բերի»։
Պատգամավորը նշեց, որ ցուցակոըմ թեկնածուների հարցը քննարկումների փուլում է. «Մոտ օրերս կտեսնենք»։
Հարցին՝ ցանկանում է կրկին պատգամավոր լինել, ունի այդ ցանկությունը, նա խուսափողական պատասխանեց. «Չգիտեմ, կապրենք, կտեսնենք»։
Վարդան Ղուկասյանը, սակայն, հավաստիացրեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ խնդիր չունի. «Մենք իրար հարգում ենք»,–հավելեց նա։











