Ստամբուլում նախագահ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ստամբուլի 3-րդ օդանավակայանի բացումը։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ 26 մլրդ եվրո արժողությամբ օդանավակայանի մի մասը բացվելու է հոկտեմբերի 29 ին, սակայն մինչեւ 2023 թվականը նախատեսված է ամբողջովին շահագործման հանձնել։ Ամբողջ օդանավակայանր կունենա 500 օդանավի կայանման հնարավորություն, 700000 մեքենայի համար նախատեսված ավտոկանգառ եւ տարեկան 200 մլն ուղեւոր սպասարկելու հնարավորություն։

76 մլն քմ տարածք ունեցող օդանավակայանի առաջին հատվածի շինարարության համար աշխատել են 10 000 բանվոր, 3000 միավոր տեխնիկա 24 ժամ։

Առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 1 իմ դեպի Թուրքիայի կողմից բռնազավթված Կիպրոսի հատված։ Այնուհետև դեպի Ադրբեջան։

Մինչեւ տարեվերջ թռիչքները կհասցնեն 2000 -ի։

Նշենք, որ Ստամբուլի օդանավակայանի կառուցումը սկանդալներով է ուղեկցվել։ Թուրքական մամուլը նշել էր, որ օդանավակայանի կառուցման տենդերը անօրինական է տեղի ունեցել։ Ամեն օր աշխատանքային անվտանգության տարրական պայմանների բացակայության հետեւանքով զոհվել են բազմաթիվ բանվորներ։

Ծանր աշխատանքային պայմանների դիմաց վճարել են քիչ գումար, իսկ շատ ժամանակ ամիսներով չեն վճարել աշխատավարձը։ Իսկ ամիսներ առաջ գործադուլ արած բանվորներին գիշերով ձերբակալել էին, ծեծի ենթարկել ու քրեական գործ հարուցել։