Մարտի 1–ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ մեղադրվող, գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դեռեւս վերջնական որոշում չունի՝ կվերադառնա Հայաստան, թե ոչ։
Նոյեմբերի 3–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու Հարությունյանի նկատմամբ խափանման միջով ընտրել կալանավորումը։ Ըստ իրավապահների՝ նախկին պաշտոնյան գտնվում է հետախուզման մեջ։
«Վահագն Հարությունյանի չվերադառնալու պատճառն այն էր, որ առողջական խնդիրների պատճառով արտասահմանում էր եւ բուժում էր ստանում։ Մինչեւ կալանքի ամնում եւ բուժում էր ստանում։ Մինչեւ կալանքի որոշումը՝ Վահագն Հարությունյանը հայտարարեց, որ մինչեւ նոյեմբերի 15–ը լինելու է բուժման կուրսում։ Ես՝ որպես Վահագն Հարությունյանի պաշտպան, ինքս հորդորելու եմ, որ մեկ անգամ եւս խորը կշռադատության ենթարկի, թե ինչ տեղի ունեցավ դատարանում, ու վերադառնալու պարագայում այսպիսի դատական համակարգի առկայության պարագայում ինչ հույսով ենք վերադառնալու, որովհետեւ արդարադատություն փնտրելը ճնշված դատարանների պարագայում անիմաստ է լինելու։ Ինքս եմ հորդորելու, որ եւս մեկ անգամ մտածի»,– NEWS.am–ին ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նա նշեց, որ այս պահին որոշում չկա վերջնական կայացված՝ հաշվի առնելով, որ նա բուժման կուրս է անցնում։



























