Ավստրալիայում կինը տեսանյութ է նկարահանել, որտեղ երեւում է, թե ինչպես  է կենգուրուների խումբն ընդհատում նրա որդու ֆուտբոլային հանդիպումը, գրում է moya-planeta.ru-ն:

Ալիսա Սիմփսոնը նշել է, որ նա Վուլգուլգա քաղաքի մարզադաշտում երկրպագում էր իր 9-ամյա որդուն, երբ 8 կենգուրուները սկսել են  ցատկոտել դաշտում:

Տեսանյությում երեւում է, թե ինչպես են մրցավարները եւ խաղացողները փորձում կենդանիներին քշել դաշտից:

«Ահա թե ում դեմ էին այսօր ստիպված խաղալ», — կատակել է կինը: