ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արմեն Պապիկյանին նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,-ասված է հրամանագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան: