ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի պետությունների իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ եւ ապահովել հիմնական ազատությունների պահպանումը:
«Գլխավոր քարտուղարը կրկնում է իր կոչը` ուժ չկիրառել եւ հարգել հիմնական ազատությունները… ժամանակն է ընդլայնված երկխոսության եւ սոցիալական բարեփոխումների համար»,- ասված է Բան Կի Մունի պաշտոնական հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ժողովրդական հուզումները, որոնք արդեն հանգեցրել են իշխանափոխության Թունիսում եւ Եգիպտոսում, շարունակվում են տարածվել Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Հակակառավարական ցույցեր են եղել Ալժիրում, Իրաքում, Հորդանանում, Եմենում, Բահրեյնում եւ Լիբիայում:





























