Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո միջազգային հանրության վրդովմունքի ալիքի բարձրացման հետեւանքով կադրային փոփոխություններ է կատարել իր վարչակազնում՝ հայտնում է «Голос Америки»-ն։

Երկրի պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ թագավորը ԱԳ նախարար է նշանակել Իբրահիմ Ալ Ասաֆին՝ այդ պաշտոնից հանելով Ադել Այր Ջուբեյրին, ով սաուդյան ԱԳՆ-ը ղեկավարում էր 2015 թվականից։

Թագավորը նաեւ փոխել է ազգային գվարդիայի ղեկավարին։ Արքայազն Միթեբ Բին Աբդելին փոխարինելու է եկել Աբդալ Բեն Բանդար Բեն Աբդել Ազիզը։

Թագավորը նաեւ կարգադրել է վերակազմավորել Քաղաքական գործերով եւ Անվտանգության հարցերով խորհուրդները։

Գեներալ Խալիլ Բին Խարբին նշանակվել է ընդհանուր անվտանգության ծառայության պետ, իսկ Մուսահաթ Բեն Մուհամմադ Ալ Այբը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական։