Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ վերջնական համաձայնագիրը կստորագրվի ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Չկա երկընտրանք՝ աջակցում է դրան ԱՄՆ-ը, թե ոչ։ Հարաբերությունների կարգավորման համընդգրկուն պայմանագիրը կստորագրվի Սպիտակ տանը՝ ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ»,- Տաչիին մեջբերում է Bota sot-ը։ Կոսովցիների ղեկավարը նաեւ հայտնել է «Բելգրադի հետ բանակցությունները շարունակելու» Պրիշտինայի պատրաստակամության մասին։





























