ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերաթվիթել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակումը, որում նա արտահայտվել էր ապօրինի միգրանտների հարցի վերաբերյալ, փոխանցում է Gazeta-ն:

Օբամայի թվիթում նշված է, որ ԱՄՆ-ն «մեկընդմիշտ» պետք է լուծի ապօրինի միգրացիայի խնդիրը:

«Ես միանգամայն համաձայն եմ»,- այս բառերով է Թրամփը վերաթվիթել Օբամայի գրառումը:

ԱՄՆ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները տարակարծիք են ապօրինի միգրացիայի խնդրի լուծման հարցում: Հանրապետականներից շատերը պնդում են Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը, իսկ դեմոկրատները դեմ են այս որոշմանը: